Դեղաբույսեր

Դեղաբույսերը մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ են: Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով: ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ: ՀՀ-ում առավել տարածված դեղաբույսերից են։

Ազնվամորի (անտառամորի, մոռենի). վայրի կիսաթուփ է, աճում է  անտառների բացատներում, ձորեզրերին: Մշակվում է պարտեզներում, պուրակներում: Բուժիչ նպատակով օգտագործում են պտուղները, մասամբ՝ տերևներն ու ծաղիկները: Ունի քրտնաբեր, ջերմիջեցնող, կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություններ:

Անանուխ (դաղձ). բազմամյա, կոճղարմատավոր վայրի կամ մշակովի խոտաբույս է: Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

Եղեսպակ դեղատու. մշակովի բույս է: Տերևները հավաքում են ծաղկումից անմիջապես հետո, որոնցից ստացված պատրաստուկներն օգտագործվում են որպես հակաբորբոքային, ախտահանող միջոց բերանի խոռոչի և վերին շնչուղիների լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակ: Թարմ տերևներն ունեն մանրէասպան հատկություն:

Մասրենի. վայրի և մշակովի բույս է: Աճում է ամենուրեք՝ անտառների բացատներում, գետահովիտներում, լեռնալանջերին: Պտուղները հարուստ են վիտամիններով: Պտուղների եփուկն օգտագործվում է որպես վիտամինային և մարսողությունը լավացնող, իսկ պատրաստուկները՝ լյարդի, լեղապարկի և միզաքարային հիվանդությունների ժամանակ՝ որպես հակաբորբոքային, ինչպես նաև արյունաստեղծ համակարգը խթանող միջոց:

Առյուծագի. բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք, նաև մշակվում է: Բուժման նպատակով օգտագործում են տերևները և ընձյուղների գագաթները: Պատրաստուկներն ունեն կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, զարկերակային ճնշումն իջեցնող և քնաբեր հատկություններ:

Արյունխմիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառների բացատներում: Բուժիչ նշանակություն ունեն արմատներն ու կոճղարմատները, որոնցից ստացվող պատրաստուկները տտիպ են և օժտված են հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող հատկություններով:

Եզան լեզու մեծ. բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:

ՀՀ տարածքում օգտագործվող և բուծվող բույսերը / Նախագիծ

Նախագիծ՝ ՀՀ բուժիչ խոսաբույսեր, և սննդի մեջ օգտագործվեղ խոտաբույսեր։
Նպատակը՝ ճանաչել մեև հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտական խոտաբույսերը, ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ։
Ժամկետը՝ 01/02 — 28/02
Ընթացքը՝
1) Համացանցից գտնել, թե ին՞չ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում (առնվազն 10 ծետաբույս)
2) Տեղադրել լուսանկար և տեղեկություն խոտաբույսի մասին,այդ խոտաբույսի բուժից հատկությունների մասին և այլ օգտական հատկությունների վերաբերյալ։
3) Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել թե ին՞չ խոսաբույսեր է օգտագործվում սննդի համար ձեր բնակության շրջանում։
4) Տեղադրել բաղադրատոմսը բլոգում։

Կիոտոյի արձանագրությունը

Կիոտոյի արձանագրություն, միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա) 1997 թվականի դեկտեմբերին ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփուխության շրջադարձային կոնվենցիային։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում 1990 թ.-ի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից (այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61%)։ Այս ցուցակում ակնհայտ բացառություն է հանդիսանում ԱՄՆ-ը։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։Կիոտոյի արձանագրությունը դառնում է շրջակա միջավայրի պաշտպանության մասին առաջին գլոբալ համաձայնագիրը։

Վիրուսների աշխարհը․ համաճարակների հետքերով

Ի՞նչ կապ կա բնության ոչնչացման և վիրուսների առաջացման միջև: Այս ֆիլմը տալիս է սարսափելի պատասխաններ։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածումը կանխել դեռևս չի հաջողվում, նոր համաճարակի առաջացման վախը շատ մեծ է և որպեսզի դա տեղի չունենա, հետազոտողները պետք է հասկանան պատճառները: Դրանք հաճախ պայմանավորված են շրջակա միջավայրի ոչնչացմամբ։ Գիտնականները Գանայում, Պանամայում և Գերմանիայում փնտրում են ճշգրիտ պատասխաններ և արդյունքները ձեզ կզարմացնեն։

Տեսանյութի հղում

Իմ կարծիքը տեսանյութի մասին շատ դժվար է արտահայտել։Ես միանշանակ մեղադրում եմ մարդկանց , քանի որ մարդը իր կյանքի ընթացքում կորցրել է և մոռացել է իր հյուրի կարգավիճակի մասին։Նկատի ունեմ որ մեզանից հետո երկիր մոլորակի վրա պետք է շարունակի իր կյանքը։Այդ պատճառով այդպիսի վերաբերմունքը կենդանիների նկատմամբ ուղղակի անընդունելի է,քանի որ մենք չենք խոսում կենդանիների ոչնչացման մասին,այլ ավելի մաշտաբային հասկացողության՝մարդկանց ոչնչացման։Մի թե մենք կկարողանա գոյատևել էկոհամակարգում առանձ այն կենդանական և բուսական մեխանիզմների որոնք գործում են հիմա։Չէ ով ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է։

Ինքնաստուգում

1․Որ էներգիայի աղբյուրնորն են համարվում այլընտրանքային։
2․Այդ աղբյուրներից որոնք եմ կոգտագործոի հայաստանում,հիմնավորել։
3․Ինչ է ԳՄՕ-ն և ինչու է այն համարվում վնասակար,համաձայն եք արդյոք այդ պաստի հետ թե ոչ
4․Ինչպես ենք ստուգում ջուրը կենցաղային պայմաններում։

Պատասխաներ

1.ա այն էներգիյի աղբյուրն է, որը ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին,,այն ինչը վերականգնվող է և ժամանակի ընթացքում չի սպառվելու։ 

2.

3. Գենետիկական Մոդիֆիկացված Օրգանիզմներ

4. 1.տեսքով այն պետք է լինի թափանցիկ առանձ որևէ հատիկնորի և կապտավուն երանգով։Ստուգում ենք մոտիկացնելով սպիտակ թղթին։

2.հոտը ստուգելու համար ձեռքով պակում ենք բաժակը վերևից և թաափահարում ենք բաժակը և արագ հոտ քաշում։

3.շփորձում ենք ջուրը և իր համը։

Տարբերում են կենցաղային, արդյունաբերական և վտանգավոր թափոններ։

Կենցաղային և արդյունաբերական՝թափոնները արտադրության ընթացքում գոյացած նյութերի կամ մթերքի մնացորդներ են։

Վտանգավոր են համարվում այն թափոնները որոնք իրենց ֆիզիկական , քիմիական կամ կենսաբանական հատկություններով կարող եմ վնասել մարդուն և շրջակա աշխարհը։

վերամշակվւմ են՝

  • սպիտակ թուղթ
  • ստվարաթուղթ, այդ թվում նաև՝ հավկիթի ստվարաթղթե տարաները և խմորեղենի տուփերը
  • գրքեր
  • ամսագրեր
  • տետրեր
  • կրաֆթ թուղթ, հիմնականում փաթեթավորման համար օգտագոծվող թղթերը և թղթե տոպրակները
  • ծխախոտի տուփեր՝ առաց ներիս փայլաթիթեղի (ֆոլգայի)

չեն վերամշակվում ՝

  • ՀԴՄ կտրոններ
  • բնական հյութի և կաթի տուփեր
  • լամինացված թուղթ
  • անձեռոցիկ
  • զուգարանի թուղթ

2 խումբ

Մեծ է կենդանիների կլիմայավարժեցման և վերաբնակեցման դերը: Բազմաթիվ կենդանատեսակներ աշխարհի մի շրջանից ներմուծվել են այլ շրջաններ, հարմարվել են նոր բնակլիմայական պայմաններին, բազմացել և ներկայումս արդյունագործական նշանակություն են ձեռք բերել:

Վերաբնակեցման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը(սամույր, կուղբ, ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական վագր, սպիտակ արջ):

Կենդանիների պահպանության միջոցառումների շարքում յուրահատուկ տեղ են գրավում ձկների պահպանումը և վերարտադրության կազմակերպումը: Կարգավորվում են որսի քանակը և ժամկետները, հատուկ պահպանության տակ են վերցվում ձկների ձվադրման վայրերը և միգրացիայի ուղիները:

Վերջին ժամանակները համաշխարհային ձկնաբուծության բնագավառում արագ թափով աճում է աքվակուլտուրայի դերը: Դա ջրային անասնապահություն է, երբ ջրային պայմաններում կատարվում են կենդանիների ընտելացում: Ներկայումս աքվակուլտուրայի համաշխարհային տարեկան արտադրանքը կազմում է 15-20 մլն տ: Ձկան պաշաշարների արդյունավետության բարձրացման կարևոր ուղիներից է ձկների կլիմայավարժեցումը լճերում կամ ջրամբարներում:

Գետերի հոսքի նվազման էկոլոգիական վնասը բազմաբնույթ է: Նախ՝ վատթարանում է գետային ֆաունայի վիճակը, այնուհետև պակասում է գետերի կողմից ծով բերվող կենսածին նյութերի քանակը, որն էլ, իր հերթին, բացասաբար է ազդում ծովերում բնակվող կենդանիների վրա:

Կենդանիների ու բույսերի պահպանության գործում մեծ է ազգային պարկերի,արգելոցների, արգելավայրերի նշանակությունը: Դրանք հուսալի ապաստան ենհազվադեպ և արժեքավոր կենդանատեսակների համար:

Իմ սիրած թունավոր ուտելիքը

Հանձնարարություն-խանութից գնել և ուտել թունավոր ուտելիքը, թուղթը պահել և թղթի վրայի բաղադրությունը լուսանկարել և գցել բլոգում։

Վերցնել բախղադրությունից առաջին 5 նութերը, յուրաքանչյուր նութի վերաբերյալ գտնել տեղեկություն և ներկայացնել։

Ներքեվում գրել եզրակացուցյուն՝ արդյոք թունավորը ձեր սիրած ուտելիքը։