Առաջադրանքներ

7.Փակագծում տրված բառերից ընտրել ճիշտը:

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դժգոհության նշույլ (արտահայտելու, արտաբերելու)։

Ատոմը (հրեց, հրահրեց) իր ընկերներին, որ միանան խռովությունը։

Մարզպետունին մարտից առաջ անձամբ էր շրջում վրանից վրան և զորապետներին (ցուցմունքներ, ցուցումներ) տալիս։

Արտակն  ու Անահիտը աշտարակից (դիտում, նայում) էին ծովն ու ծովեզերքը:

Թռչունների (երամը, երամակը)  ուրախ ծլվլում էր երկնքում:

Աշխենը թախիծով (թոթովեց, թոթվեց) ուսը և արագ հեռացավ:

Նրա ակնարկները (վերաբերում, վերաբերվում) էին  իրենց գաղտնի բանակցություններին:

Սիրանուշը  շաբաթ օրը իրենց ամառանոցում  աշխատակիցների համար (հրավեր, հրավերք) էր կազմակերպել:

Ծեր գուսանը ներս մտավ և  (բամբիռը, բամբիշը) դրեց  սեղանին:

(Մանանեխի, անանուխի) թեյը հանգստացնում է նյարդերը:

Այսօր տղաներին (հազվադեպ, հազվագյուտ) կտեսնես բակում խաղալիս:

Վաղնջական ժամանակներից մարդը (մեղանչեց, մեղա եկավ) և արժանացավ Աստծո զայրույթին:

Այս տարի  մեր գյուղում (այգեբացը, այգաբացը) սկսվեց ապրիլի սկզբներին:

Նա շատ (թույր, թյուր) կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:

Առաջադրանքներ

1. Լրացրու  հետևյալ շրջասությունները․ 

Ծագող արևի երկիր —  Ճապոնիա
Թորգոմա տան զավակ —  հայ
ժողովուրդների բանտ —  Ռուսաստան
ծաղիկների թագուհի —  վարդ
թիկունքդ տեսնեմ —  հեռացիր
պատմության հայր —  Խորենացի
Մորփեոսի գիրկը գնալ — քնել

2. Սյունակներից ընտրիր հոմանիշ բառերը ու գրիր կողք կողքի․  

 ուրախանալ, ցնծալ, հրճվել    

Խորշել, զզվել, գարշել

անէանալ, չքանալ, անհետանալ 

զարհուրել, երկյուղել , սարսափել

փայփայել, գորովել, փաղաքշել

3. Լեզու բառով կազմիր դարձվածներ․ 

լեզվին տալ- անտեղի խոսել

լեզուն կարճ- համարձակություն չունեցող

լեզուն երկար- համարձակ խոսող

լեզվով խայթել- վիրավորել

լեզուն ծամել- չհամարձակվել

 4. Սյունակներից 1-ական արմատ ու վերջածանց ընտրիր և կազմիր հինգ բարդածանցավոր բառ․ 

Ձի                 ցավ            -արան  

կապույտ    խուց           -յա  

վեմ               արշավ      -ություն  

բանտ          աչք            -իկ  

գլուխ          գիր            -անք

Ձիարշավարան
կապուտաչյա
վիմագրությաուն
բանտախցիկ
Գլխացավանք 

Առաջադրանքներ

Կրավորական կառույցի նախադասությունները դարձնել ներգործական։

  1. Սոխակները թնդանոթի որոտից ահաբեկվեցին։
    Թնդանոթի որոտը ահաբեկեց սոխակներին։
  2. Բանաստեղծը ընթերցողների կողմից խանդավառությամբ ընտունվեց։
    Ընթերցողները խանդավառությամբ ընդունեցին բանաստեղծին։
  3. Բազմաչարչար հողը արեւի կիզիչ ճառագայթներից այրվել էր։
    Արեւի կիզիչ ճառագայթները այրել էին բազմաչարչար հողը։
  4. Այդ կենդանին ՝ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել։
    Պոետները գրեթե չեն գովերգել այդ կենդանուն՝ ուղտին։
  5. Վարագույրը թույլ քամուց տարուբերվում էր։
    Թույլ քամին տարուբերում էր վարագույրը։

Տրված դարձվածքների իմաստը կրիկ մեկ բառով։

  1. Փակագծերը բացել- մանրամասնել
  2. Մի անկյուն քաշվել- առանձնանալ
  3. Ծտի թեւով- արագ
  4. Իրար հետ շուն ու կատու դառնալ- թշնամանալ
  5. Զենքերը վայր դնել- հանձնվել

Գրիր գունանուներ որոնց արմատները բույսերի անուներ են։
Շագանակագույն, վարդագույն, դարչնագույն, ծիրանագույն, գազարագույն, նարնջագույն, մանուշակագույն, յասամանագույն։

Ընդգծված դերբայագան բայերի շարադասությունը փոփոխիր ։

Ձորապռնկի ժայռին թառած՝ արծիվը ակնդետ նայում էր գետին արծաթավուն ալիքներին։
Արծիվը, ձորապռնկի ժայռին թառած, ակնդետ նայում էր գետին արծաթավուն ալիքներին։
Արծիվը ակնդետ նայում էր գետին արծաթավուն ալիքներին՝ ձորապռնկի ժայռին թառած։

Առաջադրանքներ

Համառոտագրել հետեւյալ բառերը

դար-դ.
դարեր-դդ.
եզակի-եզ.
կիլոգրամ- կգ
սանտիմետր- սմ
Ավետիք Իսահակյան- Ավ. Իսահակյան
վայրկյան-վրկ
ընկեր-ընկ.
միլիոն-մլն
միլիարդ- մլրդ
պարոն-պ., պրն.
թվական- թ.
թվականներին- թթ.
ակադեմիկոս- ակադեմ.
կիլոմետր-կմ
պրոֆեսոր-պրոֆ.
սուրբ-սբ.
օրիորդ-օր.
Հովհաներս Թումանյան-Հովհ. Թումանյան
Գրիգոր Զոհրապ-Գր. Զոհրապ

Լրացրու շրջասույթները

Բժշկության հայր- Հիպոկրատ
Բիբլիական երկիր- Հայաստան
Ավետյաց երկիր – Պաղեստին
Ավարայրի բլբուլ- Եղիշե
Բոսֆորի հիվանդ- Թուրքիա
Բուրգերի երկիր- Եգիպտոս
Գեղամա գեղեցկուհի- Սեւանա լիճ
Երաժշտության հայրենիք-Իտալիա
Զալցբուրգի ծաղիկ- Մոցարտ
Ծիծաղի մայրաքաղաք- Գյումրի

Գրիր տրված բայերի հրամայականի եզակի ձեւերը

խոսել- խոսի՛ր
ուտել- կե՛ր
մոտեցնել- մոտեցի՛ր
բարձրացնել- բարձրացրու՛
վախենալ- վախեցի՛ր
լինել-եղի՛ր
ոբերել- բե՛ր
Ելնել- ե՛լ
թողնել- թո՛ղ
վերկենալ- վե՛րկաց

Առաջադրանքներ

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական հայերենի։

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։

Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։

Առավոտյան լույսը երբ բացվեց, մայրս անասունը դուրս հանեց, 1 ֆունտ բուրդ տվեց քրոջս ձեռքը, մի կտոր չոր հաց, ու գնացինք։ Գնացինք, քրոջս ցույց տվեցի քարափը, գնաց կանգնեց գլխին ու իլիկը սկսեց մանել։ Քարափը ծակվեց ու իլիկը ընկավ մեջը, կռացավ, տեսավ մի պառավ կին նստած է, բարկացած ասեց. «Տատիկ՛, իլիկը տո՛ւր»։ Պառավն ասաց. « Զավակս, արի դու վերցրու, տար, ես մեծ կին եմ, չեմ կարողանում տեղիցս կանգնեմ»։ Աղջիկը բարկացած ասաց. «Բա դուռը որտեղ է »։ Պառավն ասաց. «Ձորի միջով արի»։

Աղջիկը ձորի միջով ներքև իջավ, տեսավ մի գաղտնի դուռ բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկը բարձրացնի, տեսավ դուռը չկա, ասաց. «Տատիկ՛ բա դուռը, ո՞րտեղ է։ » Տատիկն ասեց. « Զավակ՛ս, արի մի բան պիտի ասեմ»։ Գնաց պառավի մոտ։«Մի, — ավելը վերցրու, մեր տունը մաքրի» ։ Աղջիկը մաքրեց վերջացրեց, պառավն ասեց « Զավակ՛ս, մե՞ր տունն է մաքուր, թե՞ ձեր»։ Աղջիկը բարկացած ասաց. «Մեր տունը մաքուր է, ձերը կեղտոտ է»։

Առջադրանքներ

1.Ընտրել և դեմ դիմաց գրել օտարաբանությունների հայերեն համարժեքները:

Տրադիցիոն- ավանդական, ցեխ- արտադրամաս , ցիկլ- պարբերաշրջան, ուտեչկա- արտահոսք, ֆակտոր- գործոն, ֆիքսել- ամրակայել, ֆոնդ- հիմնադրամ, ֆունդամենտալ- հիմնարար , ֆունկցիա- գործառույթ, օբիոմ- ծավալ, օպերացիա- Գործողություն, օրենտացիա- կողմնորոշում, սխեմա- գծապատկեր, մակետ- մանրակերտ

2. Դուրս գրել հոլովված գոյականները՝ դիմացը գրելով բառերի ուղիղ ձևը:

Հայաստանի- Հայաստան, բանաստեղծության- բանաստեղծություն, վերջի- վերջ, քառյակում- քառյակ, տաղերգուի- տաղերգու, քանքարի- քանքար, փայլատակումից- փայլատակում, քրոջից- քույր, համբերությամբ- համբերություն, դեպքից- դեպք, վայրով- վայր, բարձունքից- բարձունք, գիտնականից- գիտնական, Արագածից- Արագած, գագաթով- գագաթ, գլխին- գլուխ, լուսնի- լուսին, գիշերով- գիշեր:

3․Գրել հետևյալ բառերի սեռական հոլովվաձևերը։

Սյունիք- Սյունիքի, Ջուղա- Ջուղայի, սեթևեթանք-սեթևեթանքի , ընչացք- ընչացքի, միջօրե- միջօրեի, հախճապակի-հախճապակու, վախճան- վախճանի, բժիշկ- բժշկի, հիվանդ-հիվանդի, անտառապահ-անտառապահի, բանաստեղծ-բանաստեղծի, ուրախություն-ուրախության, գինի-գինու, ծխախոտագործ-ծխախոտագործի, խմբագիր-խմբագրի, տանտիկին- տանտիկնոջ, գործընկեր-գործընկերոջ, շարժում- շարժման, արագացում-արագացման, դավաճան- դավաճանի, լեռ- լեռան։

Առաջադրանքներ

1/ Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:
Անծանոթ երիտասարդը դուրս բերվեց սրճարանից ոստիկանների կողմից:

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:
Մի նորահայտ առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից:

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:
Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից:

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:
Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխկթխկոցից:

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:
Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից:

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:
Որբևայրի քույրը թափով ցած քաշվեց սանդուղքից Դավթի կողմից:

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:

Սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունից:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից:

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցորդների կողմից:

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:

Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից:

Sport

aerobics- аэробика
archery- стрельба из лука
athletics- лёгкая атлетика
badminton- бадминтон
baseball- бейсбол
basketball- баскетбол
bowling- боулинг
boxing- бокс
canoeing- гребля на байдарках и каноэ
climbing- альпинизм
cricket- крикет
curling- керлинг
cycling- велоспорт
darts- дартс
diving- дайвинг
fencing- фехтование
fishing- рыбалка
fitness- фитнес
golf- гольф
gymnastics- гимнастика
handball- гандбол
hiking- пеший туризм
hockey- хоккей
hunting- охота
jogging- пробежка, бег трусцой
judo- дзюдо
karate- каратэ
lacrosse- лакросс
netball- нетбол
pool- пул (бильярд)
rowing- гребля
rugby- регби
running- бег
sailing- парусный спорт
shooting- стрельба
skateboarding- скейтбординг
skiing- ходьба на лыжах
snooker- снукер
snowboarding- сноуборд
soccer-футбол
squash- сквош, игра в мяч
surfing- сёрфинг
swimming- плавание
tennis- теннис
volleyball- волейбол
walking-ходьба
weightlifting- тяжёлая атлетика
windsurfing-виндсёрфинг
wrestling-борьба
yoga-йога
agile- ճարպիկ
provides-ապահովում է
benefits-օգուտները

Առաջադրանքնեդ

1․ Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։
1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում։
1677 թվականին Էջմիածնում գաղտնի ժողով է գումարվում Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից։
Կարգապահության այս նոր խախտումը նորակոչիկը կատարեց։
Կարգապահության այս նոր խախտումը կատարվեց նորակոչիկի կողմից։
Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։
Սատանան, չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից։
Ու հանկարծ իշխանավորը նկատեց, շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։
Հանկարծ շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը նկատվեց իշխանավորի կողմից։

2․Գրել հետևյալ բառերի հականիշները։
շատախոս — լռակյաց
տեղյակ — անտեղյակ
շնորհալի — ապաշնորհ
բարձրանալ — իջնել
հաղթանակ— պարտություն
սուր — բութ
սահմանադրական — հակասահմանադրական
զառիվեր — զառիթափ
հեղափոխական — հակահեղափոխական
բարեբախտաբար — դժբախտաբար
մակընթացություն — տեղատվություն
բախտավոր — դժբախտ

3․ Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։
Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։
Գնդապետը զինվորներին հրամայեց, որ գրոհի անցնեն։
Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։
Մարդն ասաց, որ դա իրենց հողն է,  և այդ հողում իրենց սպանում են։
Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։

4․Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։

Ընկերն էր, որ նրան դրդեց այդ անշնորհք քայլը կատարելու։

Դիմացինի համառությունը կոտրելու համար մեծ ջանքեր պետք չեղան։

Իր ողջ կյանքի ընթացքում լցված է եղել իշխանության մարմաջով։

Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը հավաքվելը ավանդույթ է դարձել։

Այդ մտքից սկզբում թեթևակի վախեցավ, իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ սարսափեց։

5․Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։
Արիակամ, ջրային, լծկամ, հնչերանգ, մայրաբար, համբուրել, ընձուղտ, չարագույժ, սրտատրոփ, սրընթաց, մեղմօրոր, գունանկար, մթնշաղ, ապօրինի, կիսադեմ, զինվոր, մամռապատ։
6․Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։
Գովաբանել — գովերգել — պախարակել
զուլալ — հստակ — պղտոր
օգնել — աջակցել — խանգարել
մեծ — հսկա — պստիկ
սիրելի — ըղձալի — ատելի