Справедливость

Справедливость — это положительное свойство и качество характера человека, выражающееся в способности беспристрастно следовать правде, истине в своих поступках и мнениях и в любых обстоятельствах. Быть справедливым, значит быть непредвзятым, относиться ко всему без предубеждения. Например, оценивая людей, нужно быть рассудительным и иметь опыт оценки действий и поступков. Человек не может поступать правильно, если в его характере присутствует элемент несправедливости.

Социальная справедливость

Социальная справедливость — один из распространённых общественных идеалов. Некоторые источники относят социальную справедливость к общечеловеческим идеалам. Её конкретное содержание, а также название менялось на протяжении истории. Согласно некоторым современным представлениям, реализация принципа на практике включает.

Առակ տղայի և ծառի մասին

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառը սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր: Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նրան ծառը:
– Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն,– պատասխանում է տղան,– ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:
– Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:

Տղան ոգևորված էր: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում: Ծառը տխուր էր: Մի օր տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած: Ծառը հուզված էր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:
– Ներիր, բայց ես տուն չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:

Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերն ու երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում: Ծառը կրկին տխուր էր և միայնակ: Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես արդեն մեծ եմ,– պատասխանում է տղամարդը,– ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:
– Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար,– ասում է ծառը,– դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:

Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում: Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:

– Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– ասում է ծառը,– իմ խնձորները վերջացել են:
– Դա ոչինչ, – պատասխանում է մարդը, – ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:
– Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:
– Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, – պատասխանում է մարդը:
– Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– արցունքոտ աչքերով ասում է ծառը,– միակ բանը, որ մնացել են` իմ չորացող արմատներն են:
– Իսկ ինձ ավելին պետք էլ չէ,– պատասխանում է մարդը,– միայն մի լավ տեղ՝ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:
– Շատ լավ,– ասում է ծառը,– իմ հին արմատներն ամենալավ տեղն են հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր:

Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերին երջանկության արցունքներ են երևում:

Կողք կողքի ազգային փոքրամասնություններ / Ասորիներ

ԱՍՈՐԻՆԵՐ

Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք ունեցել են հզոր պետականություն, ապա բազմաթիվ կորուստներ, սակայն այսօր չունեն անգամ սեփական պետություն: Բացառությամբ վերջին բնորոշման՝ նրանց ճակատագիրը բավականին նույնական է եղել մեր ազգի ճակատագրին:

Մյուս կողմից ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք, սակայն նրանց էթնիկական նույնացման ու մշակութային բնութագրերի դուրսբերմանը հարցը իրավմամբ կարող է շատ էական նշանակություն ունենալ մեր երկու ժողովուրդների համատեղ զարգացման համար։

Երկրում օժանդակվում է եզդիական, ռուսական, քրդական, ասորական համայնքների մշակութային և կրթական ծրագրերի զարգացմանը:  Հանրապետության որոշ դպրոցներում հայերենի հետ միասին դասավանդվում են վերոհիշյալ ազգությունների լեզուները: Եզդի ազգության համար Հայաստանում հայ գիտնականների կողմից կազմվել են այբուբեն և ուսումնական ձեռնարկներ:
Ազգային փոքրամասնություններն իրենց մայրենի լեզվի ուսուցման իրավունքն իրականացնելիս չեն հանդիպում հակազդեցությունների: Սակայն բոլոր ազգային փոքրամասնությունների համար առկա են և՛ մասնագետների, և՛ կրթական ծրագրերի պատրաստման խնդիրներ: Բացառություն է կազմում ռուսական համայնքը, քանի որ ուսումնական նյութերը ստացվում են Ռուսաստանից, որտեղ պատրաստվում են նաև անհրաժեշտ մասնագետներ:

Ազգային փոքրամասնություններն ունեն իրենց գրասենյակները, որտեղ ղեկավարներն ու համայնքի մանկավարժները կազմակերպում են մշակութային կենտրոններ և մայրենի լեզվի ուսուցման պարապմունքներ: Պետության կողմից ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացվում ազգային փոքրամասնությունների համայնքներին, ինչպես նաև պետական բյուջեից տարեկան 10 մլն դրամ հատկացվում է ազգային փոքրամասնությունների ոչ կառավարական կազմակերպություններին:
Եզդիների, ասորական, քրդական և վրացական համայնքներն ունեն ժամեր հանրային ռադիոյով, որտեղից հեռարձակվում են մայրենի լեզվով հաղորդումներ: Հանրապետությունում հեռարձակվում են բազմաթիվ ռուսալեզու հեռուստա- և ռադիոհաղորդումներ:   Բոլոր ազգային փոքրամասնություններն ունեն ԶԼՄ-ներ և հրապարակում են թերթեր, ամսագրեր և բուկլետներ: Ազգային և էթնիկ փոքրամասնությունների 10 անուն թերթեր հրատարակվում են պետական միջոցների հաշվին:
Ազգային և էթնիկ փոքրամասնություններն ազատ են ձևավորելու հասարակական կազմակերպություններ: Այսպես` հանրապետությունում առկա են 4 եզդիական, 7 հունական, 3 հրեական, 8 ռուսական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև 2-ական հասարակական կազմակերպություններ ունեն ասորիները, վրացիները, ուկրաինացիները և բելառուսները:

Միաժամանակ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները չունեն իրենց կուսակցությունները և Ազգային Ժողովում ներկայացված չեն: Սակայն ազգային փոքրամասնությունները ներկայացված են տեղական ինքնակառավարման մարմիններում` իբրև գյուղապետեր:

Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են համապատասխան իրավական նորմերով, թեպետ հարկ է նշել, որ մինչ օրս Հայաստանը չի ընդունել «Ազգային և էթնիկ փոքրամասնությունների մասին» օրենքը: Հայաստանը վավերացրել է «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանային կոնվենցիան (1998թ.) և Տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Խարտիան (2002թ.):
Բոլոր մարդկանց հավասարության սկզբունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Սահմանադրության 41-րդ հոդվածը ցուցում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
Ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին դրույթներ են պարունակում «Լեզվի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը: Մասնավորապես «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով ՀՀ տարածքում երաշխավորվում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը: Բացի այդ, ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ։

Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, որոնց թվում են ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռարձակվող հաղորդումները: Նշված օրենքի 28-րդ հոդվածով Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր եւ հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը:

      ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված է օրենքի առջեւ հավասարության սկզբունքը, համաձայն որի` հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջեւ եւ ենթակա են քրեական պատասխանատվության` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից:


Ասորի ժողովրդի նույնականացման գծերը

Ասորիները Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից են, նրանց ծագումը վերագրվում է Ասորական կայսրության հետ: Ժամանակակից ասորիների ուղղակի նախնիներն են եղել Միջագետքի ժողովուրդը, որը խոսում էր արամեերեն, որոնք 1-ին դարում ընսդունել են քրիստոնեություն:

Ժամանակակից ասորիները խոսում են հյուսիս-արևելյան նորարամեերեն  (ասորերեն) լեզվով, որը մտնում է սեմիտական լեզվաընտանիքի մեջ:

Իրենց պատմական բնակավայրերում ասորիները հիմնականում տիրապետել են երկու, երեք, անգամ չորս լեզուների (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն): Սփյուռքում, որտեղ այսօր ապրում են ասորիների մեծամասնությունը, շատերը խոսում են տվյալ երկրի լեզվով, երկրորդ-երրորդ սերունդներն արդեն չեն տիրապետում իրենց էթնիկ լեզվին: Այդ ամենը հանգեցնում է ոչ միայն ասորիների ուծացման, այլև նորարամեերեն լեզվի ճյուղերի վերացման:

Ասորիների ամբողջ աշխարհում հաշվվում են մինչև 3 միլիոն թվաքանակով: Ասորական մեծագույն համայքները գտնվում են Հյուսիսային Իրաքում (800 000), ԱՄՆ-ում (97 000), Շվեդիայում (75 000), Սիրիայում (70 000), Իրանում (32 000), Ավստրալիայում (25000), Թուրքիայում (20 000), Ռուսաստանում (14 000), Հայաստանում նրանց թիվը կազմում է 3409 հոգի:

Ասորացիների էթնոմշակությաին նույնականացման ու ընդհանուր բնութագրի դուրսբերման վրա առաջնային ազդեցություն է ունեցել ժողովրդի անցած պատմությունը:

Ասորեստանի անկումից հետո (Քա 605թ.) դրա բնակչությունը խառնվեց սեմիտական արամեական ու խալդի ցեղերի հետ: Պատմության ընթացքում ասորիների էթնոկոնսոլիդացնող գործոնը քրիստոնեական կրոններ էր, որը նրանց հնարավորություն էր տալիս պահպահելու իրենց էությունը զրադաշտականների, մահմեդականների ու հուդայականների շրջապատում: Չնայած դրան՝ ասորեկան էթնոսի ներսում գոյություն ունի քրիստոենության երկու տեսակ՝ Արևելքի ասորական եկեղեցի և Սիրիական ուղղափառ եկեղեցի:

Նեսորական միսիոներների ջանքերով քրիստոնեությունը տարածվեց  Հնդկաստանում, Միջին Ասիայում, Չինաստանում և Մոնղոլիայում: 13-րդ դարում Կենտրոնական Ասիայի քրիստոնեական խանությունը գրավվեց Չինգիսխանի կողմից, սակայն բուն եկեղեցին չարգելվեց: Ավելին՝ Չինգիսխանի երկու որդիներկնության առան քրիստոնեաների: Իսկ Ոսկե Հորդայի երկրոդ խանի որդին էլ դավանում էր արևելյան քրիստոնեություն: Բայց շուտով մահմեդական խանը (Բերկե) նեստորականների կոտորած իրականացրեց Սամարկանդում՝ անգամ չխնայելով իր զարմիկին: Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ ասորիների մեծամասնությունը, ովքեր հրաժարվեցին ընդունել մահմեդականություն, զոհվեցին: կենդանի մնաց միայն ժողովրդի մի մասը, ովքեր թաքնվեցին Քուրդիստանի լեռներում: Արևելքի ասորական եկեղեցու հավատացյալների մի մասը Ոսկե հորդայից տեղափոխվեց Մոսկովյա Ռուսիա և ընդունեց ուղղափառություն:

16-րդ դարում նեստորականների մի մասը կողմ հանդես եկան կաթոլիկ եկեղեցու հետ միացմանը (ունիտարներ)՝ ձևավորվեց Խալդիական կաթոլիկ եկեղեցին, որի նստավայրն ու կենտրոնն էր Մոսուլը: Ունիտարների մյուս ճյուղը՝ սիրիական կաթոլիկները, հիմնվեցին թուրքական Մարդին քաղաքում: Ասորիների թվում կային նաև միաբնակներ (հակաքաղկեդոնականներ), բողոքականեր և ուղղափառներ:

1842 թ. քուրդ էմիր Բադր-խանը հարձակվեց ասորական Տիարի շրջանի վրա՝ կոտորածի ենթարկելով 10 հազար բնակիչների: 1895թ. հունվարին (համիդյան ջարդերի շրջանում) թուրքական զինվորները հարձակվեցին Եդեսիա (Ուրֆա) քաղաքի նաև ասորի բնակչության վրա: Երկու օրվա ընթացքում քաղաքում սպանվեց 13 հազար ասորի, իսկ շրջանում ջարդերը շարունակվեցին մինչև գարուն՝ ընդհանուր առմամբ զոյհ գնացին շուրջ 40  հազար ասորիներ:

20-րդ դարի սկզբներին հաշվվում էին մոտ մեկ միլիոն սիրիա-խալդիացիներ, ովքեր իրենց ասորիներ էին անվանում:  Նրանցից  80 հազարն ապրում էր Իրանում (Ուրմիայի մոտակայքում), շուրջ 20 հազարը՝ Անդրկովկասում, մնացյալը Օսմանյան կայսրությունում:

Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է շուրջ 750 հազար ասորի, ինչպես մեկ ու կես միլիոն հայ ու շուրջ 350 հազար հույն: Քրիստոնեաներից շատերը հարկադրված էին փա-չել այս երկրներ:

Ուրմիայի շրջանում, ուր տեղակայված էր ռուսական զորքերը, ասորացի փախստականներին կազմվեցին զինվորական ստորաբաժանումներ, որոնք ղեկավարում էր Էլիա Աղա Պետրոսը: Նա սկսեց ռազմական գործողություներ ծավալել ընդդեմ ասորիների վրա հարձակվող տեղացի քրդերի ու պարսիկների: Սակայն նա վատ հարաբերությունների մեջ էր պատրիարք Բենյամին Մար-Շիմոնի հետ, ով չէր ուզում կիսել որևէ մեկի հյետ ասորիների առաջնորդի դերը:

1918թ. ապրիլին, երբ ռուսական զորքերը հեռացան, պարսիկները սպանեցին շուրջ 3000 ասորիների Խոյ քաղաքում: Ասորիները որոշեցին ընդառաջ գնալ բրիտանական զորքերին, որոնք հարձակվում էին հարավից: Շուրջ 70 հազար փախստականներ գնացին դեպի արևելք՝ Համադան քաղաքի ուղղությամբ: Ճանապարհին 20 հազարը զոհվեցին սովից, հիվանդություններին, ավազակների հարձակումներից, պարսական զորքերից: Իսկ մահմեդականները ջարդեր սկսեցին Ուրմիայում մնացած ասորիների հանդեպ, զոհվեցին շուրջ 6000 ասորիներ: Հասնելով Համադան՝ բրիտանացիների առաջարկով ասրիները ստիպված էին կտրել ևս 500 կմ մինչև փախստականների իրաքյան Բակուբա ճամբար հասնելը, որը ևս 12 հազար անձի կյանք տարավ:

Ասորի փածստականների զգալի մասը ապաստան գտան 1918 թ. բրիտանացիների կողմից օկուպացված տարածքներում՝ ներկայիս Իրաքում: Բրիտանացիները ասորիներից կազմեցին «լիվա» կոչվող էլիտար կորպուս, որը պահպանում էր նավթաարդյունաբերության կառույցները, ճնշում էր ապստամբությունները, կռվում էր ավազակների դեմ: «Լիվա»-ի ընտանիքներին տարածքներ էին տրամադրվում Իրաքի հյուսիսում, որոնք վերցվել էին արաբներից ու քրդերից հակաբրիտանական ապաստամբությունների համար: Սա որոշակի լարվածություն առաջացրեց ասորացիների ու արաբների միջև: 1933 թ. գարնանը լուրեր տարածվեցին, թե ասորիները ցանկացնում են ապստամբել և ստեղծել իրենց պետությունը Մոսուլ կենտրոնով: Իրաքյան զորքերը և ոստիկանությունը ասորիների ջարդեր սկսեցին, որի արդյունքում զոհվեց շուրջ 30 հազար ասորի: Հազարավոր ասորիներ փախան Սիրիա, որտեղից էլ մեծամասնությունը տեղափոխվեց ԱՄՆ: 1941թ. «լիվա»-ն օգնեց բրիտանացիներին հաղթանակ տանելու պրոնացիստական տրամադրվածությամբ Իրաքի ղեկավար Ռաշիդ Ալի ալ-Գայլանին, սակայն ավելի ուշ կորպուսը ցրվեց:

Էթնոսի գոյապահպանության կարևորագույն գրավականներից մեկը ինքնանույնականացումն է: Այսօր ասորիները իրոք կանգնած են այդ բավականին խրթին խնդրի առաջ: Նախ նրանց և այլ փոքր էթնիկ խմբերից Մերձավոր Արևելքում նույնականացնում են արաբների, քրդերի կամ թուրքերի հետ:

Պատմությունից բացի ասորիների համար կոնսոլիդացնող նշանակություն ունի նաև իրենց խորհրդանիշները: Այսպես՝ ասորիները մշտապես ունեցել որպես իրենց ազգի խորհրդանիշ դրոշ, սակայն 1968 թվականից ընդունելի է դարձել մի տարբերակ, որը միչև օրս համարվում է ճանաչվում է որպես ասորական դրոշ։ Թեպետ երկու հիմնական քրիստոնեական ուղղություների առումով ևս որոշակի տարբերություն է նկատվում դրոշների կիրառման հարցում: Երկու ասորական քրիստոնեական ուղղություններն էլ ունեն իրենց առանձին դրշոները: Իհարկե այս հանգամանքը ևս խոչընդոտում է ասորի ժողովրդի ընդհանուր շահի գիտակցության ու համախմբվածության հարցում:

Ասորական ազգայնականությունը հիմնվում է Քա 934-609 թվականներին գոյություն ունեցած Ասորական կայսրության գաղափարի վրա, այն իրենց հետ ուղղակի առնչություն ունենալու հավատի վրա, առավել ևս, որ այդ մտքերը պաշտպանություն են գտնում պատմաբանների կողմից:

Ասորական մշակույթը զգալի ազդեցություն է ունեցել կրոնի կողմից: Քրիստոնեությունը ասորական ժողովրդի առաջնային հենքն է: Նախ ասորական լեզուն եկեղեցու լեզուն է: Քրիստոնեական ընդհանուր տոները (Զատիկ, Սուրբ Ծնունդ), ինչպես նաև զուտ ասորական դավանաբանությանը բնորոշ տոները ուղեկցվում եմ մեծ տոնախմբություններով, որոնք այն չնչին առիթներից են համայնքի համար իրենց էթնիկական «ես»-ը արտահայտելու գործում:

Հուլիսի 3-ը նշվում է որպես ասորական եկեղեցու օր:
Ապրիլի 1-ը ասորիների համազգային տոնն է` նշվում է Նոր տարին: «Երբ Եփրատն ու Տիգրիսը դուրս էին գալիս ափերից, հզոր աստված Մարդուկը, որին հավասարը չկար աստվածների շարքում, պայքարի էր ելնում ծովերի ու ջրերի աստված Տիամատի հետ ու հաղթում էր նրան: Այդ հաղթանակի առթիվ սկսվում էին տոնակատարություններ: Համուրաբիի օրենսգրքի ամենակարևոր օրենքներից մեկն ասում է այդ մասին: Տասնհինգ օր չէր կարելի պատժել երեխաներին, դատարանները չէին աշխատում, չէր կարելի պատժել ստրուկներին, բոլորն ուրախ էին, երգում, պարում ու փառաբանում էին Մարդուկին: Արքան վայր էր դնում իր իշխանությունը: Հարուստները բարի գործեր էին անում: Բոլորը հավասար էին դառնում: Այդ տոնակատարությունները կոչվում էին «Անզուսպ օրեր»: Երբ ասորիներն ընդունեցին քրիստոնեություն, այս հեթանոսական տոնը պահպանվեց շատ այլ տոների թվում»:

իսկ հունիսի 14-ը` «Մարեզ»-ը` նշվում է որպես ասորիների կրոնական տոն: Օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայի կողմից ասորիների դեմ կատարված ցեղասպանության օրն է:

Ասորական մշակույթի մյուս կարևոր հենասյունը իրենց լեզուն է, որը անտիկ ժամանակների հին արամեերենի էվոլյուցիա ապրած տարբերակն է: Այսօր ասորիների և մասնավորապես հայաստանաբնակ ասորիների մեծամասնությունը խոսում են Արևելյան արամեերենով, իսկ գրում են Սիրիական այբուբենով, որը բխում է արամեական տառատեսակներից:

Հայաստանաբնակ ասորիները տիրապետում են լրիվությամբ հայրերենին, շատ դեպքերում նաև ռուսերենին ու արտաքնապես դժվար է տարբերակել հային կամ ասորուն: Ինչը ասորիների համար մեր երկրում իրենց էթնիկ «ես»-ը կորցնելու վտանգով է լեցուն:

Ասորիների մոտ արտահայտված է նաև իրենց ժողովրդական երաժշտություն: Ասորական ժողովրդի համար ևս աբուբան (զուռնան) և տավլան (դհոլը) դարձել են առավել տարածված երաժշտական գործիքները: Այսօր կան բազմաթիվ ասորի երգիչներ ու երաժիշտներ, 2008 թ. Լիբանանում անցկացվեց անգամ առաջին Միջազգային ասորական երաժշտության փառատոնը:

Ասորիները ունեն նաև ժողովրդական պարեր, որոնք հիմնականում կապված են ինչ-որ արարողությունների հետ, օրինակ ամուսնության արարողության համար բնորոշ են որոշակի պարերի տարբերակներ: Ասորական պարերին բնորոշ են արևելյան մոտիվները:

Ասորիներն ունեն նաև իրենց ավանդական հագուստները, որոնք էականորեն տարբերվում են տարբեր բնակավայրերում: Հագուստների համար առավել բնորոշ են կարմիր, կապույտ, դեղին, կանաչ և մանուշակագույն երանգները, դրանք շատ պերճազարդ են, երբեմն անգամ կրում են իրենց մեջ ոսկեղեն և այլ թանկարժեք զարդեր: Սկզբունքորեն ասորական ավանդական հագուստները էականորեն չեն փոխվել հազարամյակների ընթացքում:

Առանձնացնելով ասորիների մոտ առկա խնդիրները Ռազմիկ Խոսրոևը նշում է. «Կարևորներից մեկն ասորական գրականության բացակայությունն է: Ասորիները դարեր շարունակ գոյատևել են բանավոր խոսքով: Կայսրության անկումից հետո ասորական գրականությունը գործնականորեն վերացել է . . . իսկ իրաքյան պատերազմի ժամանակ հիմնահատակ ավերվեցին Աշուրբանիպալի թանգարանը և գրադարանը, որը հնագույնն էր աշխարհում, և ասորիների` դարերի ընթացքում կուտակած մշակութային ժառանգությունը ոչնչացավ . . . հնագույն ազգերից մեկը մոռացութան է մատնվում: Մեծն Ալեքսանդրը խոնարհվեց ասորական ժողովրդի մշակույթի առջև, երբ գրավեց Բաբելոնը: Ասորիները մարդկությանը բերեցին քաղաքակրթություն, գիր ու գրականություն, հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, առաջին սահմանադրությունը, ժայռերին կերտված Համուրապիի օրենսգիրքը, որը մինչ այժմ ուսումնասիրում են իրավաբանական ֆակուլտետներում: Իսկ դրանք հրաշալի ու իմաստուն օրենքներ էին»:

Ասորիները տարբերվում են նաև իրենց հատուկ խոհանցով, որը հարուստ է Մերձավոր Արևելքի խոհանոցին բնորոշ հացահատիկով, մսով, կարտոֆիլով, պոմիդորով ու բազմազան համեմունքներով:

Ընդհանուր առմամբ ասորիների էթնոմշակությաին նույնականացման հիմքերը ամբողջանում են նմանատիպ կենցաղային նշանակության երևույթներով: այստեղ մենք կարող ենք որոշակի ընդհանրացումներ ու եզրակացություներ կատարել:

Նախևառաջ ասորական մշակույթը իր ողջ էությամբ համակված է կրոնական՝ քրիստոենոական դավանաբանության տարրերով, մյուս կողմից կրում է ասորական պատմական հայրենիքի՝ Միջագետիք (ավելի լայն կտրվածքով՝ Մերձավոր Արևելքի պատկերը): Մշակությային հարթության մեջ ևս, ինչպես պատմական ճակատագրի առումով մեր երկու ժողովուրդները բավականին նմանություներ ունեն, որը առնչվում է տարբեր բնագավառներին, հենց դրա համար էլ մենք կարողանում ենք առանց որևէ տարաձայնությունների համագոյակցել մեր երկրում: Եվ մենք՝ հայերս, և՛ ասորիները գտնվում ենք մի տարածաշրջանում, որը ամբողջությամբ շրջապատված է մահմեդական ժողովուրդներով ու երկրներով, այսինքն մեր երկու ժողովուրդների ազգային-էթնիական շահի պահպանության համար անխուսափելի է կոնֆլիկտային հարաբերությունները:

Մեր երկու ժողովուրդներն էլ հարկադրված են եղել, այս կամ այն հանգամանքներինց ելնելով, տեղափոխվել մի վայրից մեկ այլ վայր, որի ուղղակի արդյունքը է մեծ սփյուռքը:

Ասորիները ու հայերը ընդհանրություն ունեն նաև արտաքին կողմնորոշման հարցում. նախ տարածաշրջանին առավել մոտ քրիստոնեական տարրը Ռուսաստանն է, որի հետ կապված են եղել ազատագրական ու անկախության հասնելու հուսյերը, ինչը գիտակցական, թե ենթագիտակցակն հարթության մեջ որոշակի համակրանք է առաջացրել այդ ժողովրդի հանդեպ:


Ասորիները Հայաստանում

Հայաստանի Հանրապետության իր մեծությամբ երրորդ էթնիկական փոքրամասնությունը ասորիներն են, եզդիներից և ռուսներից հետո: Համաձայն 2001 թ. մարդահամարի Հայաստանում ապրում են 3409 ասորիներ, իսկ համաձայն ասորիների համայնքի ղեկավար Արսեն Միքայելովի Հայաստանում ապրում են 2011թ. հունիսի դրությամբ շուրջ 7000 ասորիներ: Մինչև ԽՍՀՄ փլուզումը ասորիների թիվը Հայաստանում կազմում էր շուրջ 6000, սակայն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ կիրառած շրջափակման արդյունքում, որը Հայաստանում սուր տնտեսական խնդիրներ առաջ բերեց, ասորիների շուրջ կեսը լքեց երկիրը՝ հիմնականում գնալով Ռուսաստանի Դաշնություն:

Ասորիները և հայերը հարաբերություներ են ունեցել դեռ անտիկ ժամանակներից, երբ դեռ Ուրարտուն պարբերաբար հակամարտությունների մեջ էր մտնում Ասորեստանի դեմ (Քա 9-7-րդ  դարեր): Ժամանակակից Հայաստանի տարածքւմ ասորիները հայտնվել է առաջին անգամ 1826-28թթ. ռուս-պարսական պատերազմից հետո, երբ իշխանությունները թուլատրեցին Ռուսաստանի համակրներին (Ուրմիա լճի շրջակայքի հայերին և ասորիներին) տեղափոխվել Ռուսական կայսրություն: 20-րդ դարի սկզբներին բազում ասորիներ եկան Հայաստան Թուրքիայի հարավ-արևելյան վիլայեթներից: Ասորիները, ինչպես և իրենց հայ հարևանները Առաջին աշխարհամարտի ժամանակ ենթարկվեցին երիտթուրքերի կողմից ցեղասպանության, շուրջ 275 000 նահատակներ տվեցին:

Ասորիների ու հայերի կապվածությունը հիմնականում պայմանավորված էր կրոնիի գործոնով, քանի որ երկու ժողովուրդներն էլ դավանում են քրիստոնեություն, միևնույն ժամանակ գտնվում են մի այնպիսի տարածաշրջանում, երն ամբողջությամբ շրջապատված է մահմեդական տարրով:

Հայաստանում հիմնվեցին երեք գյուղեր ասորի բնակչությամբ՝ Արզնի, Կոյլասար (Դիմիտրով), Վերին Դվին, որտեղ և ս այսօր հիմնականում ներկայացված են ասորիները՝ ներառելով նաև Նոր Արտագերսը Արմավիրի մարզում: Ավանդաբար ասորիները Հայաստանում զբաղվել են հողագործությամբ. ասորիներից 2 885-ը (84.6%) ապրում է գյուղերում, և միայն  524-ն (15.4%) է քաղաքաբնակ:

Արարատի մարզում բնակվող ազգային փոքրամասնություններից են ոչ միայն ասորիները, այլև ռուսներըեզդիներըհույներըքրդերըԱսորիները մեծ թիվ են կազմում Վերին Դվին և Դիմիտրով համայնքներում: Նրանք ներգրավված են մարզի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև կրթության և մշակութային զարգացման գործընթացներում,իսկ հուզող բոլոր տեսակի խնդիրները ստանում են իրենց հնարավոր լուծումները:

Վերին Դվին համայնքի բնակչության 80 տոկոսն ասորիներ են: Համայնքն ունի գործող եկեղեցի, որը կառուցվել է 1828 թվականին և կոչվում է «Մար-Թումա»: Համայնքում կա նաև «Մարեզ» անվամբ մատուռ, որը կառուցվել է 1830 թվականին: Համայնքում գործում է «Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպություն, որի ղեկավարն է Իսահակ Թըմրըզը:

Համայնքում գործում է նաև «Աթուր» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է Բիտ Ավդալ Միխաիլը, գործում է նաև նույնանուն ասորական ազգային երգի-պարի համույթը, որը մշտապես մասնակցում է մարզում, ինչպես նաև հանրապետությունում անցկացվող միջոցառումներին:

Վերին Դվինի միջնակարգ դպրոցում դասավանդվում է ասորերեն լեզուն և ասորիների պատմությունը: Դպրոցը ևս ակտիվ մասնակցություն է ունենում ազգային ավանդույթների պահպանման, ինչպես նաև ազգային մշակույթի զարգացման գործում:

Դիմիտրով համայնքի  բնակչության 25 տոկոսն ասորիներ են: Համայնքում գործում է «Ռուս ուղղափառ եկեղեցու ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Կիրիկ և Իուլիտա Սբ. Նահատակների եկեղեցու ուղղափառ համայնք» կազմակերպությունը: Գյուղում նույն սրբերի անվամբ կա գործող եկեղեցի, որը կառուցվել է 1840 թվականին: Համայնքում գործում է նաև «Մինվե» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է Անյա Գիվոևան:

Ամեն տարի հուլիսի 28-ին համայնքը նշում է «Շարա» կրոնական տոնը:
Գյուղի ասորական համայնքը ղեկավարվում է «Աթուր» հասարակական կազմակերպության կողմից: Համայնքն ակտիվորեն մասնակցում է ինչպես մարզային, այնպես էլ հանրապետական միջոցառումներին: Մեծապես կարևորվում են ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման հարցերը:
Դպրոցում դասավանդվում է ասորերեն լեզուն:

Կոտայքի մարզում ասորիները ապրում են Արզնիում (1500 հոգի) և Արգելում (13 հոգի): Արմավիրի մարզի Նոր-Արտագերս համայնքում միաժամանակ բնակեցված են ինչպես եզդիներ, այնպես էլ ասորիներ: Ասորիների թիվը այստեղ 256 է, իսկ եզդիներինը` 327:

Ընդհանուր առմամբ ասորական համայնքը բավականին ինտեգրացված է հայկական հասարակության մեջ և որոշակիորեն ներառված է ինտելիգենցիայի կազմում: Նրանք պահպանում են իրենց ազգային նույնականությունը, մասնավորապես պահպանելով իրենց լեզուն. Հայաստանում գործում են 4 դպրոցներ, որոնք դասավանդում են ասորերեն:

Ասորիների մեծամասնությունը տիրապետում են հայերենին ու ռուսերենին: Ասորիների մեծամասնությունը պատկանում է Արևելքի ասորական եկեղեցուն, դրանից բացի կա փոքր համայնք, որը պատկանում Խալդիական կաթոլիկ եկեղեցուն: Երևանում գործում է խոշոր ասորական Երիտասարդական կենտրոն:

Բավականին բարձր տոկոս է կազմում խառը՝ հայ-ասորական ամուսնությունները: Ի դեպ այս երևույթը նկատելի է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, ուր կենտրոնացած են հայկական և ասորական համայնքներ:

Ընդհանուր առմամբ հայերի և աորիների միջև ոչ խնդրահարույց իրավիճակներ չի առաջացել, այս երկու ժողովուրդները համերաշխորեն գոյակցում եմ միմյանց հետ: Որոշակի խոչընդոտներ կան ասորական եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև, իսկ կաթոլիկ հայ և ասորի եկեղեցիները ջերմ հարաբերությունների մեջ են:

Տեսանյութեր՝

  1. Կողք կողքի. ասորիներ
  2. Հայաստանի ասորական համայնք

Մոլոկաններ

Ովքե՞ր են մոլոկանները։
Մոլոկանները ռուսական կրոնական շարժման հետևորդներ են, որ առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին։ Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը։ Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն Ուկլեինը։ «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին։ Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ։

Ի՞նչ ազգային առանձնահատկություններ ունեն։
Մոլոկանները ամուսնությունից հետո պետք է մորուք պահեն: Գերդաստանի իշխանությունը պատկանում է մեծ մորը, իսկ նրա մահից հետո` ավագ հարսին: Նրանք մոտ ամուսնալուծությունները չեն թույլատրվում: Միայն երբ կինը չի հարմարվում ամուսնական կյանքին, ծերերի խորհուրդը թույլ է տալիս նրա ամուսնուն ամուսնանալ այլ կնոջ հետ, սակայն նա պետք է իր առաջին կնոջը ապրուստի միջոցներ տա: Նրաց ծեսերի համաձայն` ծննդկան մայրը, եթե աղջիկ է ունեցել, 80 օր համարվում է պիղծ, իսկ տղա ունենալու դեպքում՝ 40 օր, նա չի կարող հաց թխել, կերակուր եփել, նրա հետ ոչ ոք բացի ամուսնուց ճաշելու իրավունք չունի: Երեխան պարտադիր պետք է տրվի այդ գերդաստանի անդամներից մեկի անունով:

Հարուկի Մուրակամի | Սպիտակ սուտ

«Սպիտակ սուտ» Ես այնքան էլ չգիտեմ ստել: Բայց առանձնահատուկ նողկանք չեմ զգում ստի դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ շատ տարօրինակ է հնչում)՝ կարգին ստել չգիտեմ, իսկ անմեղ սուտը պաշտում եմ:Մի ամսագիր պատվիրել էր ինձ գրախոսություն: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, ոչ գրախոսելը, և ես փորձում եմ հնարավորինս չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես որոշեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը բավականաչափ տաղտկալի է, ես որոշեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին մի գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել: Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, կխնայեմ ժամանակը, որ պիտի կորցնեմ գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ կխնայեմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ «այդ հիմար հեղինակի վրա, որ գրողը գիտի՝ ինչ է մոգոնել»:Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներով («Դադարեք անամոթաբար ստել») և բողոքներով («Ամեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը») լեցուն նամակների փոթորկին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե, պատրաստ էի ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեի ասի, թե ամսագրերում հրապարակվող գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ:Կան նաև հարցազրույցներ: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություն էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ ասում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական ուղղության քիչ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել նաև ժամանակակից հեղինակներին»:Հարուկի Մուրակամի | Սպիտակ սուտ

Կրոնական հանդուրժողականություն

Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։

Կրոնը միշտ եղել է հասարակությունները միավորող և նույն ժամանակ պառակտում գործոն։Միմյանց կրոնի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ,որը շատ հաճախ է ցուցաբերվում, դառնում է վեճերի պատերազմների պատճառ։Դա էլ ապացուցում է, որ կրոնական հանդուրժողականությունը հասարակության կարևորագույն գործոններից է

Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը։

Նեգատիվ ասելով ես հասկանում եմ մարդկանց իրար դեմ նեգատիվ տրամադրվածությունը կրոնի և հավատքի տարբերության պատճառով։Պոզիտիվ ասելով ես հասկանում եմ հարգանքը մարդու և իր կյանքի,բնօրրանը,հավատքի նկատմամբ և նույն հարգանքի վաստակումը։Մարդկանց իրենց ծնվելու և այդ կրոնում ապրելու համար չփնովելը և չնվաստացնելը պոզիտիվ հանդուրժողականություն է,քանի որ մենք ինքներս կարող ենք դառնալ նեգատիվ հանդուրժողականության զոհ մեր հավատքի համար։

Ի՞նչ մակարդակներում է դրսևորվում կրոնական հանդուրժողականությունը։

Մարդու հետ ցանկացած շփման մակարդակներում պետք է պահենք այդ հանդուրժողականությունը և հարգանք այդ մարդու կրոնը և ոչ միայն կրոնը այլ նաև ռասսան,լեզուն և այլն։

Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։

Դրանք շատ են, քանի որ ներկայում կամ շատ կրոններ, հավատքներ, և տարբեր մարդկանց անհարգալից վերաբերմունքի և կարծիքների տարբերության պատճառով ծագում են այդ նեգատիվ կոչված հանդուրժողականությունը։