Կենսաբանության Նոյեմբեր ամսվա ամփոփում

1)Ին՞չ են իրենցից ներկայացնում վիրուսները։

Վիրուսները ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչներ են, որոնք բազմանում են միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։ Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ։ իրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության ենթաճյուղերից է։ Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով։Բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով։ Կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։

2)Բերել մեկ վիրուսի օրինակ,նկարագրել այն,վարակման աղբյուրները,և բուժման մեթոդները։

Գրիպը սուր շնչական վարակ է, հաճախ բերում է էպիդեմիկ և պանդեմիկ տարածման։ Գրիպին փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով, ուղեկցում են արտահայտված ինտոքսիկացիան, շնչուղիների, մասնավորապես շնչափողի ախտահարումը։ Միայն նախորդ հարյուրամյակում գրանցվել է գրիպի 4 պանդեմիա և 20 էպիդեմիա։ 
Հարուցիչը հանդիսանում է Օրթոմիքսովիրուսը։Հակավիրուսային քիմիեպրեպարատներից արդյունավետ են Օզելտամիվիրը։ Պաթոգենետիկ բուժումը ներառում է դեզինտոքսիկացիոն, դեսենսիբիլիզացնող, հեմոռագիկ համախտանիշը կանխող միջոցառումներ։

3)Ին՞չ է իրենից ներկայացնում տրանսկրիպցյան և տրանսլյացյան։

Տրանսկրիպցիան գենային էքսպրեսիայի առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ։ Համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։ ՌՆԹ-ն և ԴՆԹ-ն նուկլեինաթթուներ են, որոնք օգտագործում են նուկլեոտիդների ազոտային հիմքերով պայմանավորված կոմպլեմենտրաությունը տեղեկատվության փոխանցման համար։ Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ շղթան կարդացվում է ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ, որի հետևանքով սինթեզվում է ԴՆԹ շղթային կոմպլեմենտար և հակազուգահեռ ՌՆԹ շղթա։
Տրանսլյացիան կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է ՌՆԹից սպիտակուց ինֆորմացիայի փոխանցումը։

4)Ներկայացրեք բջջի հիմնական օրգանորդները։

Բջիջ բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր է։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։

5)Գրել նախակորիզավորների ընդհանուր կառուցվածքը։

Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազմա:

6)Ներկայացրու ֆոտոսինթեզը և քեմոսինթեզը։

ප්‍රතිචාරයක් ලබාදෙන්න

ඔබගේ ඊමේල් ලිපිනය ප්‍රසිද්ධ කරන්නේ නැත. අත්‍යාවශ්‍යයය ක්ෂේත්‍ර සලකුණු කොට ඇත *